Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Ինչպես լավ տեսք ունենալ առանց դիմահարդարման. 1in.am

Ինչպես լավ տեսք ունենալ առանց դիմահարդարման. 1in.am

allwomen.net.ua-ն ներկայացնում է խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է լավ տեսք ունենալ առանց դիմահարդարման:

Լավ արտաքին տեսքը հազվադեպ է հնարավոր՝ առանց լավ հանգստի: Աշխատեք քնել օրական առնվազն 8 ժամ և օրվա ընթացքում խմել մոտ 5 բաժակ ջուր: Այդ միջոցներն, ինքնին, կօգնեն ազատվել աչքերի տակ մուգ շրջանակներից:

Մի անտեսեք հոնքերը. դրանք պետք է միշտ հրաշալի վիճակում լինեն:

Կենտրոնացեք մազերի վրա: Կարելի է տարբեր սանրվածքներ փորձարկել: Դուք մշտապես կփոխվեք, բացի դրանից, նոր սանրվածքները միշտ բարձրացնում են տրամադրությունը:

Պետք է ուշադրություն դարձնել նաև եղունգներին: Կարևոր չէ՝ դուք դրանք ներկում եք, թե ոչ, բայց ձեռքերը միշտ պետք է մաքուր ու խնամված լինեն:

Ընտրեք հագուստի ամենաշահավետ գույներն ու կերպարները: Առօրյա հագուստի համար մի ընտրեք փայլուն գործվածքներ՝ երեկույթի չեք գնում:

Թերևս ամենատարածված սխալը վատ կեցվածքն է: Միշտ աշխատեք քայլել ուղիղ՝ գլուխը բարձր: Այդպիսի քայլվածքից «ճառագում է» ինքնավստահություն և գրավչություն:

Երբեք մի վախեցեք ժպտալ: Վաղուց ապացուցված է, որ ժպիտը դեմքին փայլ է հաղորդում և շեղում է փոքր թերություններից: Նույնիսկ բրեկետները չպետք է հետ պահեն ժպտալուց:

Մի մոռացեք աքսեսուարների մասին: Ձեռք բերեք գեղեցիկ մազակալներ, մազերի ժապավեն կամ ձեր պայուսակն անհատականացրեք կախազարդով կամ շարֆով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. womanadvice.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ